ԳլխավորԼուր

«Գեղեցկությունը կփրկի աշխարհը». ցուցահանդես «Սևան» քրեակատարողական հիմնարկում

Ցուցահանդես «Սևան» քրեակատարողական հիմնարկում

«Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ը, ամփոփելով ուսումնական երկրորդ կիսամյակը, «Իրավախախտում կատարած անձանց գեղագիտական դաստիարակության և կրթական ծրագրերի իրականացում՝ առանց տարիքային սահմանափակման» հանրակրթական ծրագրի «Խեցեգործություն» առարկայի շրջանակներում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի աջակցությամբ կազմակերպել է ցուցահանդես-միջոցառում, հայտնում են ԱՆ քրեակատարողական ծառայությունից:

Ցուցահանդեսին ներկա են եղել քրեակատարողական հիմնարկում գործող ինքնագործ մշակութային միավորման անդամ դատապարտյալները:

Խեցեգործության ուսուցչուհի Վիկտորյա Գասպարյանը ներկայացրել է ազատազրկված անձանց կողմից դասի շրջանակներում պատրաստված գործերը՝ նշելով, որ միջոցառման խորագիրը վերցված է ռուս մեծանուն գրող և փիլիսոփա Ֆյոդոր Միխայլովիչ Դոստոևսկու խոսքերից: