ԳլխավորԼուր

Դերասանուհի Լուսինե Կիրակոսյանի վիճակը ծայրահեղ ծանր է

Դերասանուհի Լուսինե Կիրակոսյան

ՀՀ վաստակավոր արտիստ Լուսինե Կիրակոսյանի առողջական վիճակը վատացել է, նա տեղափոխվել է Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Usanogh.am-ին «Էրեբունի» բժշկական կենտրոնից հայտնեցին, որ դերասանուհին մարտի 17-ին շտապօգնության մեքենայով տեղափոխվել է հիվանդանոց, համապատասխան հետազոտություններ անցնելուց հետո նրա մոտ ախտորոշվել է երկկողմանի թոքաբորբ, դերասանուհուն տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք:

Նրա վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: