ԳլխավորԼուր

ՀՊՏՀ-ն կազմակերպում է էսսեների հանրապետական մրցույթ

Տնտեսագիտական կրթության խրախուսման և զարգացման նպատակով Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ավագ դպրոցների ավարտական դասարանների աշակերտների համար կազմակերպում է տնտեսագիտական թեմաներով էսսեների հանրապետական մրցույթ:

Մրցույթին կարող են մասնակցել ավագ դպրոցների 12-րդ դասարանի աշակերտները։

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև մարտի 27-ը հայտագրվել ՀՊՏՀ պաշտոնական կայքում՝ հետևյալ հղմամբ:

Մրցույթը կայանալու է ս.թ. մարտի 31-ին ՀՊՏՀ-ում (ք. Երևան, Նալբանդյան 128):

Մրցույթի մասնակիցները ՀՊՏՀ-ում 2-3 էջի սահմանում պետք է գրեն էսսե, որի վերնագիրը կորոշվի մրցույթի օրը` վիճակահանության արդյունքում։

Գնահատման հիմնական չափանիշներն են՝ շարադրանքի համապատասխանությունը թեմային, ստեղծագործական միտքը, մոտիվացիան, տրամաբանական փաստարկումը, լեզվական գրագիտությունը։

Լավագույն աշխատանքներն ընտրելու է համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի 5 անդամից կազմված հանձնաժողովը։

Լավագույն երեք աշխատանքների հեղինակները կարժանանան 100 000-ական ՀՀ դրամ կրթաթոշակի (ՀՊՏՀ ընդունվելու դեպքում), կլինեն նաև խրախուսական նվերներ։

Տնտեսագիտական էսսեների ուղեցույցը՝ կից։