ԳլխավորՄարս VS ՎեներաՄի կտոր գիրք

Անատոլ Ֆրանս. աֆորիզմներ

Ֆրանսիացի գրող և գրաքննադատ, գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր, հայ ժողովրդի մեծ բարեկամ Անատոլ Ֆրանսի (16.04.1844-12.10.1924) ծննդյան օրվա առթիվ ներկայացնում ենք նրա մի քանի մտքեր։

***

♦ Տղամարդիկ սեր են խոստովանում մինչեւ այն զգալը, կանայք՝ այն ապրելուց հետո։

♦ Կինը պետք է ընտրություն կատարի. այլ կանանց կողմից սիրված տղամարդու հետ ինքը երբեք հանգիստ չի լինի, իսկ կանանց կողմից չսիրված տղամարդու հետ երբեք երջանիկ չի լինի։

♦ Ոչ մի բան ինքնին գովելի, ամոթալի, արդարացի կամ անարդարացի, հաճելի, տանջալի, լավ կամ վատ չէ: Միայն մարդկանց կարծիքն է երևույթներին այդ հատկանիշները տալիս, ինչպես աղն է համ տալիս ուտելիքներին:

♦ Մարդիկ տառապում են, որովհետև զրկված են այն բանից, ինչը բարիք է թվում իրենց կամ էլ տիրացած լինելով դրան, վախենում են զրկվել, կամ էլ հանդուրժում են մի բան, որը չարիք են կարծում…

♦ Բոլոր ժպիտները չեն ուրախություն արտահայտում, բոլոր արցունքները չեն վշտի նշան։

♦  Մահն ինքնին այնքան էլ սարսափելի չէ, կյանքը շատ ավելի սարսափելի է լինում:

♦ Մարդուն հատուկ է տրամաբանված մտածելն ու անմտորեն գործելը։

♦ Գիտելիքները մարսելու համար պետք է դրանք ախորժակով կլանել։

♦ Յուրաքանչյուր, թեկուզ եւ ցանկալի փոփոխության մեջ տխրություն կա, քանի որ մեր մասնիկը կա այն բանի մեջ, ինչից հեռանում ենք։ Պետք է մեռնել մի կյանքի համար, որպեսզի մտնես մյուսի մեջ։

♦ Մենք չգիտենք ինչ անել մեր այս կարճ կյանքի հետ, բայց երազում ենք անմահության մասին։

 

Comment here