ԳլխավորԼուր

«Կենդանի պատմություն». նոր ծրագիր պատմության ու հասարակագիտության ուսուցիչների համար

ԿԳՄՍ նախարարության հետ համագործակցությամբ «Պարադիգմա» կրթական հիմնադրամի նախաձեռնությամբ մեկնարկել է «Կենդանի պատմություն» ծրագիրը, որը նախատեսված է ՀՀ հանրակրթական պետական և մասնավոր դպրոցների պատմության ու հասարակագիտության ուսուցիչների համար։

Ծրագրի շրջանակում հիմնադրամն ուսուցիչներին կնվիրի «Գալուստ Կիւլպէնկեան» հիմնարկության աջակցությամբ մշակված «Գիրք պատմության ուսուցման. ինչո՞ւ, ինչպե՞ս»-ը։ ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով այն երաշխավորվել է որպես ուսումնական նյութ։ Գիրքը ներկայացնում է «պատմական ակտիվ մտածողության» տեսությունը, դրանից բխող մի քանի տասնյակ ուսումնական ռազմավարություններ, որոնք միտված են սովորողների պատմական մտածողության զարգացմանը։

Ռազմավարությունները մասնավորեցված են դպրոցական ծրագրում ներառված հայոց պատմության համատեքստին և դասակարգված են՝ ըստ պատմական ակտիվ մտածողության հմտությունների։

Ծրագրի շրջանակում ընդգրկված ուսուցիչներին հնարավորություն կտրվի՝

• մասնակցել սովորողների ակտիվ մտածողության հմտությունների զարգացման ներկայացում-աշխատարանին,
• ստանալ գրքում ներկայացված ռազմավարությունների փորձարկման համատեղ պլանավորման խորհրդատվություն,
• մասնակցել պատմության ուսուցման վերաբերյալ հետազոտության,
• տարածել իրենց փորձառությունն այլ ուսուցիչների շրջանում և դառնալ պատմական ակտիվ մտածողության ուսուցիչ-առաջնորդ։

Ծրագրին մասնակցելու համար պատմության և հասարակագիտության ուսուցիչները պետք է անցնեն ընտրության փուլ՝ լրացնելով սույն հղմամբ https://hy.paradigma.foundation/lived-history հայտադիմումը մինչև ս.թ. ապրիլի 5-ը՝ ժամը՝ 24:00։

Հարցերի դեպքում գրել՝ info@paradigma.foundation էլ. հասցեին։

Comment here