ԳլխավորԼուր

Հայաստանը «Եվրատեսիլ — 2022»-ին կներկայացնի 21-ամյա Ռոզա Լինը

Ռոզա Լին

Հայաստանը «Եվրատեսիլ — 2022»-ին կներկայացնի 21-ամյա Ռոզա Լինը Վանաձորից:

Այս մասին հայտնում է Առաջին ալիքը:

«Իմ երգերն ուղևորություն են դեպի իմ ներաշխարհ, իմ հոգին ու զգացմունքները։ Երաժշտությունն իմ տունն է, որից երբեք չեմ կարող հրաժարվել: Անգամ վատագույն օրերը կարող են լավագույն մեղեդիների վերածվել»,-նշում է երգչուհին:

Եվրատեսիլյան երգի և տեսահոլովակի պրեմիերան տեղի կունենա մարտի 19-ին:

«Եվրատեսիլ — 2022» երգի մրցույթն անցկացվելու է Թուրինում՝ «ՊալաՕլիմպիկո» մարզահամերգային համալիրում: Մրցույթի առաջին կիսաեզրափակիչը տեղի կունենա մայիսի 10-ին, երկրորդ կիսաեզրափակիչը՝ մայիսի 12-ին, իսկ եզրափակիչը՝ մայիսի 14-ին:

Հայաստանի ներկայացուցիչը ելույթ կունենա մրցույթի առաջին կիսաեզրափակիչում: