Համացանցում լրատվական ուղղվածության որոշ կայքեր և սոցիալական ցանցի էջեր շրջանառում են տեղեկություններ, որոնց համաձայն՝ Արցախի այս կամ այն համայնքներում ստեղծվում են «ինքնապաշտպանական կազմավորումներ»։ Այս մասին նշված է Արցախի անվտանգության խորհրդի հաղորդագրության մեջ։
«Հայտարարում ենք, որ Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակը՝ ՌԴ խաղաղապահ զորակազմի հետ համատեղ, իրականացնում է իր վրա դրված խնդիրներն ամբողջ ծավալով։ Լրացուցիչ կառույցների ձևավորման վերաբերյալ լուրերը կեղծ են այնքանով, որքանով որ գործնականում նման ջոկատներ ձևավորելու անհրաժեշտություն չկա։
Հանրությանը հորդորում ենք տուրք չտալ կեղծ լուրերին և հետևել միայն պաշտոնական տեղեկատվությանը»,-նշված է տեքստում։