Օգոստոսի 11-ից մինչև 25-ը` ժամը 10-ից 14:00-ն, ընդունվում են 2020-21 ուստարում ԱրՊՀ հանրակացարանում բնակվելու ցանկություն ունեցող ուսանողների դիմումները, տեղեկացնում են Արցախի պետական համալսարանի լրատվական ծառայությունից։
«Համաձայն կանոնակարգի` ուսանողը պետք է ներկայանա ԱրՊՀ ՈւՀՏԱ և կարիերայի բաժին ( ԱրՊՀ վարչական շենք, 3-րդ հարկ), լրացնի սահմանված ձևի դիմում` կցելով հետևյալ փաստաթղթերը.
✅ տեղեկանք փաստացի բնակության վայրից.
✅ տեղեկանք ընտանիքի կազմի վերաբերյալ.
✅ միջնորդագիր տվյալ ուսումնական հաստատության ղեկավարից (այլ ուսումնական հաստատության սովորողը).
✅ սոցիալական վիճակը հաստատող տեղեկանք (առկայության դեպքում):
📍2020-2021 ուստարվա պարապմունքները ոչ հեռավար կազմակերպելու դեպքում հավելյալ կտեղեկացնենք:
📍Հորդորում ենք Արցախի պետական համալսարան այցելելիս խստագույնս պահպանել համավարակի տարածումը կանխարգելող բոլոր կանոնները, մասնավորապես` կրել բժշկական դիմակ, ձեռնոցներ և պահպանել սոցիալական հեռավորությունը»:
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։