ԳլխավորԼուր

7 մեդալ՝ Եվրոպայի ինֆորմատիկայի պատանեկան օլիմպիադայից

2022 թ. սեպտեմբերի 19-ից 25-ը ԵՊՀ-ում առցանց (օնլայն) ձևաչափով անցկացվեց Եվրոպայի Ինֆորմատիկայի պատանեկան միջազգային 6-րդ օլիմպիադան, որը կազմակերպել էր Ուկրաինան, հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից։

Օլիմպիադայի անցկացման ձևաչափը համընկնում էր Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի ձևաչափին, և յուրաքանչյուր երկիր կարող էր ներկայացնել 4 պաշտոնական մասնակից։ Կազմակերպիչները հնարավորություն էին տվել նաև մասնակից պետություններին մրցույթից դուրս ներկայացնել ոչ պաշտոնական մասնակիցներ՝ առավելագույնը 4 հոգի, որից օգտվելով Հայաստանի թիմը ներկայացրեց նույնքան ոչպաշտոնական մասնակիցներ։

Օլիմպիադային մասնակցեցին 32 երկրների 172 ներկայացուցիչներ (91 պաշտոնական և 81 ոչ պաշտոնական (մրցույթից դուրս))։ Հայաստանի թիմը ներկայացավ 8 մասնակիցներով: Թիմը ղեկավարում էին ԵՊՀ-ի ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դասախոս Արմեն Անդրեասյանը, ուսանողներ Սամվել Անդրեասյանն ու Համլետ Միքաելյանը։

Օլիմպիադայի արդյունքների ամփոփման ժամանակ մեր մասնակիցները արժանացան 7 մեդալների (1 ոսկի — Քվանտ վարժարանից՝ Գագիկ Գևորգյանը (9-րդ դաս․), 3 արծաթ — Քվանտ վարժարանից՝ Ալեքս Գրիգորյանը (8-րդ դաս․), ֆիզմաթ դպրոցից՝ Ալեն Ղազարյանը (9-րդ դաս․) ու Մարտին Խաչատրյանը, 3 բրոնզ — Ուսում դպրոցից՝ Ալեքսանդր Ղազարյանը (8-րդ դաս․), ֆիզմաթ դպրոցից՝ Ծովակ Եգորյանը (9-րդ դաս․) ու Սերգեյ Համբարձումյանը (9-րդ դաս․))։ Օլիմպիադային մասնակցեց նաև ֆիզմաթ դպրոցի 9-րդ դասարանի աշակերտներ Մհեր Քալաշյանը։

Հիշեցնենք, որ 2021 թ.-ին Հայաստանի թիմը (5 մասնակից) Եվրոպայի ինֆորմատիկայի պատանեկան 5-րդ միջազգային օլիմպիադայում արժանացել էր 1 արծաթե և 1 բրոնզե մեդալների։

Լրացուցիչ տեղեկություններ Եվրոպայի Ինֆորմատիկայի պատանեկան միջազգային 6-րդ օլիմպիադայից՝
— պաշտոնական կայք՝ EJOI 2022
— փակման արարողություն՝ European Junior Olympiad in Informatics 2022 — Closing Ceremony
— արդյունքներ՝ Results — EJOI 2022: