ԳլխավորԼուր

Քիմիայի 55-րդ միջազգային օլիմպիադայում Հայաստանի ներկայացուցիչները 1 ոսկե, 2 բրոնզե մեդալ են նվաճել

Հայաստանի թիմը Քիմիայի 55-րդ միջազգային օլիմպիադայում

Հուլիսի 16-ից 25-ը Ցյուրիխում (Շվեյցարիա) անցկացվել է Քիմիայի 55-րդ միջազգային օլիմպիադան, որում Հայաստանի թիմը նվաճել է 1 ոսկե և 2 բրոնզե մեդալներ, հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից:

Հայաստանի թիմը ներկայացրել են «Քվանտ» վարժարանի 12-րդ դասարանի աշակերտներ Լեոնիդ Ասատրյանն ու Յուրի Պետրոսյանը, Գյումրու «Ֆոտոն» վարժարանի 12-րդ դասարանի աշակերտ Տիգրան Մխիթարյանը և Վանաձորի մաթեմատիկական և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտ Արման Խառատյանը։

Հայաստանի թիմի մասնակիցներից ոսկե մեդալի է արժանացել Լեոնիդ Ասատրյանը, բրոնզե մեդալների՝ Տիգրան Մխիթարյանը և Արման Խառատյանը, իսկ գովասանագրի՝ Յուրի Պետրոսյանը։

Թիմը ղեկավարել են ՀՀ ԳԱԱ-ից՝ Անդրանիկ Դավինյանը և ԵՊՀ-ից՝ Արմեն Գալստյանը։

Օլիմպիադային մասնակցել է 90 երկրի 355 ներկայացուցիչ՝ յուրաքանչյուր երկրից առավելագույնը 4 մասնակից: Օլիմպիադան անցկացվել է գործնական և տեսական փուլերով։

Հիշեցնենք, որ «Քիմիա» առարկայի նախորդ՝ 54-րդ միջազգային օլիմպիադայում, որն անցկացվել էր առցանց ձևաչափով, Հայաստանի թիմն արժանացել էր 1 արծաթե և 3 բրոնզե մեդալների։

Հայաստանի թիմը Քիմիայի 55-րդ միջազգային օլիմպիադայում
Հայաստանի թիմը Քիմիայի 55-րդ միջազգային օլիմպիադայում