ԳլխավորԼուր

Մանկապարտեզը չունի առանձին սանհանգույց աղջիկների ու տղաների համար. ՄԻՊ-ը խախտումներ է արձանագրել

ՄԻՊ-ի հերթական այցը

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հրապարակել է մայիսին «Երևանի N 34 նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ և «Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոն» ՊՈԱԿ կատարված այցերի վերաբերյալ ուսումնասիրությունը։

Պաշտպանի աշխատակազմի իրավասու ներկայացուցիչները չհայտարարված այց են իրականացրել վերոնշյալ նախադպրոցական ուսումնական հաստատություն նաև 2023 թվականի հունիսի 16-ին և 21-ին:

Այցերի ընթացքում արձանագրվել են մի շարք խնդիրներ, առաջարկվել են լուծման տարբերակներ։ Ամբողջական ուսումնասիրությանը ծանոթանալու համար սեղմեք այստեղ։

Արձանագրվել են մի շարք խախտումներ, այդ թվում՝ մանկապարտեզը տեղակայված է «Ձորակ» կենտրոնի մասնաշենքերից մեկի առաջին հարկում, մանկապարտեզի շենքը խոնավ է, չունի առանձին սանհանգույց աղջիկների ու տղաների համար, այլ առկա է մեկ սանհանգույց, որից օգտվում են նաև աշխատակիցները՝ այլ սանհանգույցի բացակայությամբ պայմանավորված: Մանկապարտեզը չունի դահլիճ երաժշտական և մարմնամարզական պարապմունքների համար, որի պատճառով դրանց բովանդակային ապահովման համար ննջասենյակներն են օգտագործվում իբրև դահլիճ:

«Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոնում արձանագրվել է սպասարկող անձնակազմի անբավարարությունը։

Ամբողջական զեկույցը՝ այստեղ։