ԳլխավորԼուր

Այսօր Հայաստանում 507 հազար դրամ ստացող ուսուցիչ կա․ Փաշինյան (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Ուսուցիչների վերապատրաստում

Հայաստանում հունիս ամսին արձանագրվել է գրանցված աշխատատեղերի նոր պատմական ռեկորդ՝ 719 հազար 224 աշխատատեղ, ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հայաստանը շարունակում է գտնվել բարձր տնտեսական ակտիվության ուղեծրում, շարունակում է նոր աշխատատեղերի ստեղծումը: Եվ հունիսին Հայաստանում արձանագրվել է գրանցված աշխատատեղերի նոր պատմական ռեկորդ՝ 719 հազար 224 աշխատատեղ: Ըստ այդմ՝ 2018 թվականի մայիսից մինչև օրս Հայաստանում ստեղծվել է շուրջ 171 հազար նոր աշխատատեղ»,-ասաց վարչապետը:

Անդրադառնալով աշխատավարձերին, նա նշեց, որ այսօր Հայաստանում 507 հազար դրամ աշխատավարձ ստացող ուսուցիչ կա՝ կամավոր ատեստավորման արդյունքում: Իսկ 22 ուսուցիչներ այսօր ստանում են ավելի քան 400 հազար դրամ աշխատավարձ:

Մանրամասները՝ տեսանյութում։