ԳլխավորԼուր

Ավետիք Չալաբյանը 3 ամսով կալանավորվեց

Քիչ առաջ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Մնացական Մարտիրոսյանը Ավետիք Չալաբյանին կալանավորելու որոշում կայացրեց։

Հիշեցնենք, որ «Համախմբում» շարժման անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը ազատ էր արձակվել մի քանի օր առաջ՝ հուլիսի 27-ին։

Ավետիք Չալաբյանը ձերբակալվել էր ուսանողական խորհրդի նախագահին նյութապես շահագրգռելու կասկածանքով։ Քննչական մարմնի պնդմամբ` նյութապես շահագրգռելու նպատակը Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողների մասնակցությունն ընդդիմության ցույցերին ապահովելն է։

Այս գործով Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով (երթերին կամ ցույցերին մասնակցելուն բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով հարկադրելը) հարուցվել է քրեական գործ։

Չալաբյանը առաջին անգամ կալանավորվել էր մայիսի 14-ին։