ԳլխավորԼուր

Ժամկետային զինծառայողին մահացու հրազենային վիրավորում հասցնելու համար կալանավորվել է ծառայակիցը

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են ժամկետային զինծառայող, շարքային Մովսես Թադևոսյանի մահվան հանգամանքները:

Նախնական տեղեկություններով՝ 2021թ. դեկտեմբերի 31-ին, ժամը 10:50-ի սահմաններում, մարտական դիրքում,  աջ հոնքի հատվածում հրազենային վիրավորում է ստացել շարքային Մովսես Արամայիսի Թադևոսյանը, ով հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է:

Նախաքննությամբ պարզվել է, որ Մ. Թադևոսյանին մահացու հրազենային վիրավորում է հասցրել համածառայակիցը: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն) և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Կատարվում է նախաքննություն: