ԳլխավորԼուրԽճանկար

Գյումրեցի 2-ամյա Տիգրանը հրել է 1250 կգ-անոց մեքենան. տեսանյութ

Գյումրեցի 2-ամյա Տիգրան Սարգսյանը նոր ռեկորդ է սահմանել ու գրանցվել «Դյուցազնագրքում»։ Փոքրիկ տղան կարողացել է 25 մետր հրել հայրիկի Opel Astra մակնիշի մեքենան, որի կշիռը 1250 կիլոգրամ է։

Տղայի տատիկի խոսքով՝ ավելի վաղ Տիգրանին հաջողվել էր նույն մեքենան հրել 15 մետր։

«Տիգրանը գերազանցեց իր ռեկորդը` հրելով 25 մետր։ Նա տանը մարզվում է, ութ կիլոգրամանոց ծանրաձող է վերցնում (երեխայի սեփական քաշը 10 կգ է) ու ման գալիս»,- ասում է տատիկը։

Հունվարին Տիգրանը կդառնա 3 տարեկան։

Տիգրանն իր ընտանիքի առաջին դյուցազունը չէ. նրա ավագ եղբայրը՝ 8-ամյա Դավիթը, ռեկորդակիր է դարձել 4 տարեկանում։ Նա նույնպես մեքենա է հրել ու գրանցվել «Դյուցազնագրքում»։