ԳլխավորԼուր

Արցախի ԱԱԾ-ն դավաճանության դեպք է բացահայտել. տեսանյութ

Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել է պետական դավաճանության դեպք։ Տեղեկությունը հայտնում է Արցախի ԱԱԾ մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ Արցախի Հանրապետության քաղաքացի Լ. Գ.–ն, որը նաև զինծառայող է, 2021 թվականի հունվար–փետրվար ամիսներին «Ֆեյսբուքի» միջոցով կապ է հաստատել օտարերկրյա աշխատակցի կողմից օգտագործվող հայ աղջկա տվյալներով գրանցված օգտահաշվի հետ, ապա մինչև 2022 թվականի մայիսն ընկած ժամանակահատվածը փողի դիմաց նրան է հայտնել ռազմական բնույթի որոշակի տեղեկություններ։

Լ.Գ.–ն օտարերկրյա հատուկ ծառայության ներկայացուցիչներից ընդհանուր առմամբ վարձատրվել է 1550 ԱՄՆ դոլարով։

Փաստի առթիվ Արցախի ԱԱԾ–ում հարուցվել է քրեական գործ` քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով։ Լ.Գ.–ն ձերբակալվել է ու տվել խոստովականան ցուցմունք։

Մանրամասները՝ տեսանյութում։