Վրաստանում հունվարի 1-ից ուժի մեջ են մտնում երկիր մուտք գործելու նոր կանոնները։ Վրաստանի զբոսաշրջության ազգային վարչության տվյալներով՝ երկրի տարածք մուտք գործող օտարերկրյա քաղաքացիները պարտավոր են ունենալ գործող բժշկական ապահովագրություն:
«Նվազագույն ապահովագրական գումարը պետք է կազմի առնվազն 30 հազար լարի (մոտ 12 հազար դոլար)։ Ապահովագրության բացակայությունը կարող է հիմք հանդիսանալ մուտքի մերժման կամ սահմանին լրացուցիչ պահանջներ ներկայացնելու համար», — ասվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ ապահովագրությունը պետք է ծածկի արտակարգ ամբուլատոր ծառայությունները առնվազն 5 հազար դոլարով և ստացիոնար բուժումը առնվազն 30 հազար դոլարով (սա ներառում է հնարավոր դժբախտ պատահարներ, վնասվածքներ, հանկարծակի հիվանդություններ, բժշկական տարհանում): Փաստաթուղթը պետք է տրվի մուտք գործող օտարերկրացուն սահմանը հատելու պահից՝ Վրաստանում գտնվելու ողջ ժամանակահատվածի համար: Հանրապետության սահմանապահ ծառայություններն իրավունք ունեն պահանջել այն ինչպես օդանավակայաններում, այնպես էլ ցամաքային անցակետերում։



