ԳլխավորԼուր

Թեհրանում կայացել է Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմի պարսկերեն հրատարակության շնորհանդեսը

Թեհրանում կայացել է Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմի պարսկերեն հրատարակության շնորհանդեսը

ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի և Իրանում ՀՀ դեսպանության համագործակցությամբ Թեհրանում անցկացվել են Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումներ։

Իրանի ազգային գրադարանում և արխիվում տեղի է ունեցել Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմի պարսկերեն հրատարակության շնորհանդեսը։ Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես են եկել Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի տնօրեն Արմենուհի Ավետիսյանը և պոեմի պարսկերեն թարգմանիչ Նորայր Մեհրաբյանը, Իրանի ազգային գրադարանի և արխիվի ղեկավար Ղոլամռեզա Ամիրխանին, Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը։

Թեհրան այցի շրջանակում Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի տնօրեն Արմենուհի Ավետիսյանը հանդիպել է Իրանի ազգային գրադարանի և արխիվի տնօրենի հետ։ Նա Իրանի ազգային գրադարանում վերջերս բացված Հայկական անկյունին նվիրել է Իսահակյանի ստեղծագործությունների նոր հրատարակությունները։

Հոբելյանական միջոցառումների շրջանակում Թեհրանի «Րաֆֆի» միության դահլիճում կազմակերպվել է հանդիպում հայ համայնքի ներկայացուցիչների հետ։

Հիշեցնենք, որ 2025 թ. մարտին Ավետիք Իսահակյանի «Աբու Լալա Մահարի» պոեմի գերմաներեն հրատարակության շնորհանդեսը տեղի էր ունեցել Լայպցիգում։

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews