ԳլխավորԼուր

Օպերայի շենքի տանիքը հիմնովին վերանորոգվել է

Օպերայի շենքի տանիքը վերանորոգվել է

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն` ծանոթանալու կատարված հիմնանորոգման աշխատանքներին։

Մասնավորապես ամբողջությամբ փոխարինվել է օպերային թատրոնի բեմական հատվածի տանիքաշերտը, ինչպես նաև հիմնանորոգվել է շենքի տանիքը։

Ժաննա Անդրեասյանին զեկուցվել է, որ վերանորոգման աշխատանքների ավարտից հետո տեղացած անձրևների ժամանակ որևէ խնդիր չի առաջացել:

Տանիքի վերանորոգման աշխատանքներն իրականացվել են պետական բյուջեի միջոցներով: Շուրջ 1200 քմ մակերեսով տանիքային հատվածի վերանորոգումը տևել է 6-7 ամիս: