ԳլխավորԼուր

ՀՀ–ում կառուցապատողներին կարգելվի բնակարաններ վաճառել առանց ներքին նվազագույն հարդարման

Շենքեր, երկինք

Հայաստանում կառուցապատողներին կարգելեն բնակարաններ վաճառել առանց ներքին նվազագույն հարդարման։ Որոշումն ընդունվել է կառավարության այսօրվա նիստում։

Հիմա, երբ նման պահանջ սահմանված չէ, բնակարան գնողն ինքն է նորոգման աշխատանքներ իրականացնում, ինչը որոշակի անհարմարություններ է ստեղծում մյուս բնակիչների համար:

Քաղաքաշինության կոմիտեն պետք է հստակ ներկայացնի ներքին հարդարման նվազագույն չափանիշները` դռներ–պատուհաններ, սվաղած պատեր, ցեմենտյա շաղախից հատակ, ջեռուցման մարտկոցներ և այլն։

Դեռ հստակեցված չէ՝ այդ փոփոխությունները վերաբերում են արդեն կառուցվո՞ղ, թե՞ դեռ նախագծվող շենքերին։