ԳլխավորԼուր

Ժամանակավորապես կփակվի Բարեկամության էստակադան

Երևանի քաղաքապետարանի շինբարեկարգման վարչության աշխատանքային ծրագրով նախատեսված է իրականացնել Մ. Բաղրամյան պողոտան Կասյան փողոցի հետ կապող էստակադայի նորոգման (դեֆորմացիոն կարերի վերանորոգում) աշխատանքները, հայտնում են քաղաքապետարանից։

«Գործընթացի մեկնարկը կտրվի հոկտեմբերի 5-ին, ավարտը՝ հոկտեմբերի 25-ին։ Այդ ընթացքում էստակադայի երթևեկությունը կշրջանցվի ստորև ներկայացրած սխեմային համապատասխան:

Պատճառվող անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը»,-նշված է հաղորդագրության մեջ: