ԳլխավորԼուր

Հայաստանի 36 համայնքներում ՏԻՄ ընտրություններ են

Այսօր՝ դեկտեմբերի 5-ին Հայաստանի 9 մարզի 36 համայնքներում տեղի են ունենալու տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ:

Առավոտյան՝ ժամը 8.00-ին, ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով բացվել են ընտրությունների համար ձևավորված բոլոր ընտրական տեղամասերը։

Համանասնական ընտրակարգով ընտրություններ են անցկացվում հետևյալ համայնքներում.

Արագածոտնի մարզ՝ Աշտարակ, Ապարան, Թալին,

Արարատի մարզ՝ Մասիս, Արտաշատ, Արարատ, Վեդի,

Արմավիրի մարզ՝ Արաքս, Վաղարշապատ, Փարաքար, Խոյ, Մեծամոր, Արմավիր, Բաղրամյան,

Գեղարքունիքի մարզ՝ Գավառ, Սևան, Մարտունի, Վարդենիս

Լոռու մարզ՝ Վանաձոր, Սպիտակ, Թումանյան, Փամբակ,

Կոտայքի մարզ՝ Աբովյան, Գառնի, Ծաղկաձոր, Հրազդան, Նաիրի, Նոր Հաճն,

Շիրակի մարզ՝ Արթիկ, Ամասիա, Աշոցք, Ախուրյան,

Վայոց Ձորի մարզ՝ Եղեգնաձոր, Ջերմուկ, Վայք,

Տավուշի մարզ՝ Նոյեմբերյան:

Հիշեցնենք, որ այս տարի երրորդ ՏԻՄ ընտրություններն են: Մինչ այս տեղական ինքնակառավարման մարմինների համամասնական ընտրակարգով ընտրություններ էին տեղի ունեցել նաեւ հոկտեմբերի 17-ին և նոյեմբերի 14-ին: