ԳլխավորԼուր

Ծովագյուղ և Սեմյոնովկա գյուղերը բոյկոտել են ՏԻՄ ընտրությունները

Ծովագյուղ

Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ և Սեմյոնովկա գյուղերում այսօր բնակիչներից որևէ մեկը չի մասնակցել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին։

Ծովագյուղի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար Վահրամ Գևորգյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշել է, որ նման կերպ ուզում են իրենց անհամաձայնությունը հայտնել համայնքների խոշորացման գործընթացին։

Սեմյոնովկայի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Մնացականյանն էլ իր հերթին հայտնել է, որ նույն պատճառով էլ իրենց համայնքի բնակիչները չեն մասնակցել ընտրություններին։

Հավելենք, որ խոշորացման գործընթացի շրջանակում Ծովագյուղ և Սեմյոնովկա գյուղերը պետք է ընդգրկվեն Սևան խոշորացված համայնքի կազմում։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 5-ին Հայաստանի 9 մարզի 36 համայնքներում կայացել են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։