Լուր

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի կոչը. զերծ մնալ չստուգված տեղեկատվություն տարածելուց

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Սիրելի՛ աշակերտներ, ուսանողներ, հարգարժա՛ն ուսուցիչներ, դասախոսներ, կրթական ոլորտի պատասխանատուներ, ծնողներ,

Կոչ ենք անում.

Զերծ մնալ չստուգված, ոչ պաշտոնական տեղեկատվություն տարածելուց:

Խուսափել ընկերության նոր հայտեր ընդունելուց, անծանոթ օգտատերերի հետ շփվելուց:

Կարևոր է գիտակցել, որ հակառակորդը, բացի մարտական գործողություններից, իրականացնում է նաև տեղեկատվական հարձակում հնարավոր բոլոր խողովակներով` այդ թվում սոցիալական ցանցերով:

Ապատեղեկատվություն չտարածելու և հակառակորդի սադրանքին չտրվելու համար հետևել և տարածել բացառապես պաշտոնական աղբյուրներից՝ Armenian unified infocenter/Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն, ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյան, ՀՀ Արտաքին գործերի նախարարություն»։

Comment here