ԳլխավորԼուր

Կոմիտասի ծննդյան առիթով կատարվել է հոգեհանգստյան կարգ

Կոմիտասի արձանը Կոմիտասի անվան պանթեոնում

Սեպտեմբերի 26-ին՝ Կոմիտասի ծննդյան օրը, ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը անվանի մտավորականների, արվեստագետների հետ այցելել է Կոմիտասի անվան պանթեոն, հարգանքի տուրք մատուցել և ծաղիկներ խոնարհել վարդապետի շիրիմին: Կոմիտասի ծննդյան 154-ամյակի առիթով կատարվել հոգեհանգստյան կարգ, հայտնում են նախարարությունից:

Արարողության ավարտին Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը գեղարվեստական ղեկավար և գլխավոր խմբավար Հովհաննես Չեքիջյանի գլխավորությամբ կատարել է Կոմիտասի «Ել, ել» ստեղծագործությունը:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, խոսելով Կոմիտասի ստեղծագործական ժառանգության և կերպարի մասին, ընդգծել է, որ Կոմիտաս վարդապետը հայ ազգի գենետիկ կոդի մարմնացումն է, հայության հավաքական ուժի, ապրելու և արարելու խորհուրդն ու անկոտրում կամքի առհավատչյան:

Վարդապետի 154-ամյակի առթիվ հնչեցվել է Կոմիտասի թանգարան-ինստիտուտի զանգը:

Հովհաննես Չեքիջյան, Տիգրան Մանսուրյան. Կոմիտասի անվան պանթեոնում