ԳլխավորԼուր

Ոստիկանները շրջափակել են ՀՅԴ «Արամ Մանուկյան» երիտասարդական կենտրոնը

Ոստիկաններ

Մի խումբ երիտասարդները անիվներով փակել էին Երևանի Կոմիտասի պողոտա–Գյուլբենկյան փողոց խաչմերուկը։

Նրանք վանկարկում էին` «Միություն, պայքար, հաղթանակ»։

Անմիջապես Կոմիտասի պողոտա ժամանեցին մեծ թվով ոստիկանական ուժեր ու մասնակիցներին և անիվները հեռացրին ճանապարհից, երթևեկությունը վերականգնվեց։

ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունն էլ հայտնում է, որ ոստիկանները շրջափակել են «Արամ Մանուկյան» երիտասարդական կենտրոնը ու սպասում են դատարանի որոշմանը` ներս մտնելու համար։

«Շենքի հարակից տարածքից անհամաչափ ուժի կիրառմամբ բաժանմունք են տարվել ՀՅԴ ՆԱՈՒՄ ատենապետ Տարոն Ղազարյանը և ՀՅԴ ՀԵՄ վարչության ներկայացուցիչ Սևակ Նազարյանը»,– հայտնում են ՆԱՈՒՄ–ից։

Տեղեկացնենք, որ այսօր արդեն երկրորդ անգամ էր Կոմիտասի պողոտան փակվում։