ԳլխավորԼուր

Երևանի կենդանաբանական այգում առյուծ է ծնվել

Երևանի կենդանաբանական այգում առյուծ է ծնվել, հայտնում են կենդանաբանական այգուց։

«Ուռա՜, այգում էլի ծնունդ ունենք. էգ առյուծ է ծնվել:

Ի դեպ, վերջին անգամ այգում առյուծ ծնվել է 2011 թվականին՝ 1 արու և 2 էգ:

Կորյունը մի քանի օրական է: Ապրում է ծնողներից առանձին, քանի որ մայրը նրան չի պահել իր մոտ: Պահվում և խնամվում է հատուկ պայմաններում, կերակրվում է հատուկ կաթով 2 ժամը մեկ անգամ, որի համար Այգու տնօրենի ժ/պ-ի կարգադրությամբ սահմանվել է խնամողների գիշերային հերթափոխ։

Իսկ հիմա այս փոքրիկի համար անուն պետք է որոշենք: Սիրում եք, չէ՞, այս պահը: Այգու թիմը որոշել է այս անուններից մեկով կոչել նրան, ո՞րն է ավելի համապատասխան ու գեղեցիկ, հապա նշեք մեկնաբանություններում։

Աֆֆինա, Գիսանե, Գիտա»,-նշված է գրառման մեջ։