ԳլխավորԺամանցԼուր

Երևանի կենդանաբանական այգում վագրիկ է ծնվել. ՏԵՍԱՆՅՈւԹ

Երևանի կենդանաբանական այգու ամուրյան վագրերի ընտանիքը համալրում է ունեցել, տեղեկանում ենք այգու ֆեյսբուքյան էջից։

«Երևանի կենդանաբանական այգու բոլոր բարեկամներին և աջակիցներին մեծ ուրախությամբ հայտնում ենք, որ մեր այգու ամուրյան վագրերի ընտանիքը համալրում է ունեցել։ Հունիսի 10-ին ծնվել է մեր այգու «մանկապարտեզի» հերթական անդամը։ Վագրիկը արտաքուստ առողջ է և գտնվում է շուրջօրյա հսկողության տակ, հուսով ենք, որ ամեն ինչ լավ կընթանա և շուտով կկարողանանք ներկայացնել մեր «աղջնակին» առավել լիարժեք։ Իսկ առայժմ շնորհավորում ենք այգու աշխատակազմին հերթական աշխատանքային հաջողության առթիվ և ցանկանում ենք ընդգծել, որ ամուրյան վագրերը ընդգրկված են միջազգային Կարմիր գրքում որպես անհետացող տեսակ և այս հաջողությունը կարող է պատիվ բերել ցանկացած կենդանաբանական այգու։

Առանձնակի շնորհակալություն ենք ցանկանում հայտնել բարեգործ Առաքելյանների ընտանիքին, որոնք այգուն նվիրաբերել են մեր նորածին փոքրիկի հորը՝ Ամուրին»,-մասնավորապես նշված է տեսանյութին կից գրառման մեջ։