ԳլխավորԼուր

Զինվորի տան պարի խումբը հատուկ մրցանակ է ստացել

Զինվորի տան պարախումբը

Զինվորի տան պարի խումբը հատուկ մրցանակ է ստացել ժամանակակից պարերի առաջնությունում, տեղեկանում են Զինվորի տան ֆեյսբուքյան էջից։

«Մեր պարի խումբը մասնակցել է «Պարային սպորտի համահայկական միության» և «Չիռ սպորտի և Չեռլիդինգի համահայկական միության» կազմակերպած՝ ժամանակակից պարերի առաջնությանը։

Զինվորի տունն առաջնության հատուկ հյուրն էր։ Պարի խմբի բոլոր անդամները և խումբը արժանացան առաջնության հատուկ մրցանակի։ Պարուսույց և գեղարվեստական ղեկավար՝ Արտյոմ Գևորգյան, Գագիկ Կարապետյան»,-նշված է գրառման մեջ։