ԳլխավորԼուր

Ռոք փառատոն Երևանում՝ Վիկտոր Ցոյի ծննդյան օրվա առթիվ

Ռոք փառատոն՝ նվիրած Վիկտոր Ցոյին

Հունիսի 21-ին նախկին ԽՍՀՄ տարբեր անկյուններում Վիկտոր Ցոյի (հունիսի 21, 1962 -օգոստոսի 15, 1990) երկրպագուներն ավանդաբար նշում են խորհրդային ռոքի լեգենդի ծննդյան օրը:

Հայաստանում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնը հրավիրում է բոլորին Վիկտոր Ցոյի ծննդյան օրվան նվիրված ռուսական ռոքի մեծ փառատոնին:

Այն տեղի կունենա Երևանի Սիրահարների այգում հունիսի 23-ին։ Սկիզբը՝ ժամը 19.00-ին։

Ելույթ կունենան՝

  • Another Story band
  • Eva Voskanyan
  • One day Band
  • The Hiwave
  • Ness band
  • Fairwind

Մուտքն ազատ է։

Արմեն «Ցոյ» Սարգսյան
Արմեն «Ցոյ» Սարգսյան