ԳլխավորԼուր

Վերջին զանգ. հատուկ տարածքներ են տեղափոխվել 102 ավտոմեքենա. ՏԵՍԱՆՅՈւԹ

Վերջին զանգի միջոցառումների անվտանգությունն ապահովելու նպատակով ոստիկանությունը հանրապետության ողջ տարածքում իրականացնում է ուժեղացված ծառայություն, հայտնում են ոստիկանությունից։

Մայիսի 26-ի ժամը 18.00-ի դրությամբ պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել միջոցառման մասնակից 102 տրանսպորտային միջոց, որոնցից 93-ի ղեկին եղել են անչափահասներ, ընդ որում նրանցից մեկը ոչ սթափ վիճակում էր:

Ոստիկանությունից հորդորում են` անչափահասներին թույլ չտալ մեքենա վարել:

Հիշեցնենք՝ այսօր (որոշ դպրոցներում՝ վաղը) Հայաստանի Հանրապետությունում հիմնական դպրոցը ավարտում են շուրջ 35300, իսկ 12–րդ դասարանը` շուրջ 19900Արցախում՝ 1141 աշակերտներ։