Հայաստանում 2023 թ. հիմնական դպրոցը կավարտեն շուրջ 35300, իսկ 12–րդ դասարանը` շուրջ 19900 աշակերտներ։ Տեղեկությունը հրավիրված ասուլիսում հայտնեց ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանը։
Նա նշեց, որ վերջին դասը կանցկացվի մայիսի 26–ին` հնգօրյա աշխատանքային ռեժիմի դեպքում և մայիսի 27–ին` վեցօրյա աշխատանքային ռեժիմի դեպքում։
Հավելենք, որ 2023-2024 ուստարում 1-ին դասարան է հաճախելու շուրջ 39.500 սովորող: