ԳլխավորԼուր

«Թումո» ստուդիան հրավիրում է սովորելու 16-ից 28 տարեկաններին

«Թումո» ստուդիա

«Թումո» ստուդիաներում մեկնարկում է զարդերի ստեղծման, հագուստի կոնստրուկտավորման, ասեղնագործության և մաղատպագրության տեխնիկական դասընթացների ընդունելությունը։

«Նոր գիտելիքներ ձեռք բերելու ճիշտ ժամանակն է։ Եկեք սովորելու, թե ինչպես են ստեղծվում զարդերը, ինչպես բացահայտել ասեղնագործության բոլոր գաղտնիքները, ինչպես են ստեղծում իդեալական չափսի հագուստը ու ինչ տեխնիկաներով են տպագրում դրանց վրա:

Դասընթացները տեղի կունենան «Թումո» ստուդիաներում (Պուշկին 38), տևողությունը՝ 3.5-ից 6 ամիս։

Դիմել կարող են 16-ից 28 տարեկան բոլոր ցանկացողները։ Դիմելու համար սեղմել այստեղ։

Դիմելու վերջնաժամկետ՝ օգոստոսի 20։

Մեկնարկը՝ հոկտեմբերի 16-ին։

* «Թումո» ստուդիաները անվճար կրթական ծրագիր է համալսարանական տարիքի երիտասարդների համար, ովքեր հետաքրրքրված են արհեստագործությամբ և դիզայնով:

* «Թումո» ստուդիաներում տեխնիկական դասընթացները ուսանողներին տալիս են հմտություններ, որոնց շնորհիվ նրանք կարողանում են մասնակցել տարբեր դիզայնի աշխատարանների: Թումո ստուդիաներում գործում են զարդերի ստեղծման, խեցեգործության, հագուստի կոնստրուկտավորման, ասեղնագործության և տպագրության տեխնիկական դասընթացներ, որոնց տևողությունը կարող է լինել մինչև մեկ տարի»,-նշված է հաղորդագրության մեջ։