ԳլխավորԼուր

«Ցեղային արվեստ». հնդկական ցուցադրություն՝ Շարամբեյանի անվան թանգարանում

Հնդկական ցուցահանդես՝ Շարամբեյանի անվան թանգարանում

Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանում ՀՀ-ում Հնդկաստանի Հանրապետության դեսպանության «Մեկ շրջան, մեկ արտադրանք» նախաձեռնության շրջանակում տեղի է ունեցել «Ցեղային արվեստ» ցուցադրություն-վաճառքի բացման արարողությունը, հայտնում են ԿԳՄՍՆ-ից:

Միջոցառմանը ներկա էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը և ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհան:

ԿԳՄՍ փոխնախարար Ալֆրեդ Քոչարյանը և ՀՀ-ում Հնդկաստանի դեսպան Նիլակշի Սահա Սինհան Շարամբեյանի անվան թանգարանում

Նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանի նշմամբ՝ Հայաստանի և Հնդկաստանի միջև համագործակցությունը մշակույթի ոլորտում կայուն զարգացում է ապրում: Այս համատեքստում Ալֆրեդ Քոչարյանն անդրադարձել է Սարգիս Խաչատուրյանի՝ Աջանտայի քարանձավներում արած կրկնօրինակների տպագրությունների ցուցադրությանը և Հայաստանի ազգային պատկերասրահի հետ առաջիկա ցուցադրության ծրագրին:

Նրա խոսքով՝ հայ-հնդկական մշակութային համագործակցությունն այսօր ընդգրկում է նաև յոգան՝ որպես հոգևոր և ֆիզիկական ներդաշնակության հասնելու արվեստ.

«Յոգան համամարդկային արժեք է, որը նպաստում է ոչ միայն անհատական զարգացմանը, այլև մարդկանց միջև հոգևոր կապերի ամրապնդմանը։ Դրա վկայությունն են Հայաստանում շարունակաբար ստեղծվող յոգայի կենտրոնները և Յոգայի միջազգային օրվան նվիրված միջոցառումների կազմակերպումը»:

Ալֆրեդ Քոչարյանն առանձնահատուկ կարևորվել է համատեղ մշակութային ծրագրերի իրականացման շարունակականությունը, ինչը հնարավորություն կտա ոչ միայն պահպանել, այլև համատեղ ջանքերով նոր հարթակներ ստեղծել մշակութային երկխոսության և փոխհարստացման համար։

Հնդկական ցուցահանդես՝ Շարամբեյանի անվան թանգարանում