ԳլխավորԼուր

Հնդկաստանը պատրաստ է Հայաստան ուղարկել մինչև 40 հազար ուսանող

Օտարերկրյա ուսանողներ ԵՊԲՀ-ում

Հնդկաստանը պատրաստ է Հայաստան ուղարկել մինչև 40 հազար ուսանող՝ սովորելու համար։ Այս մասին APRI Armenia ֆորումի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը։

Նրա խոսքով՝ համապատասխան առաջարկը հնչեցրել է Հնդկաստանի խորհրդարանի վերին պալատի նախագահը։

«Անկեղծ ասած, դա ինձ համար անակնկալ էր։ Մենք պարզապես ենթակառուցվածք չունենք այդքան շատ ուսանողներ ընդունելու համար»,-նշել է Արշակյանը։

Նա հավելել է, որ կրթական ներուժի ընդլայնումը կապված է Հայաստանում ակադեմիական քաղաքի ստեղծման նախագծի հետ:

«Այժմ մեզ մոտ սովորում է մոտ երեք հազար ուսանող Հնդկաստանից։ Նրանց թիվը կարող է աճել մինչև 30 կամ նույնիսկ 60 հազար, եթե համապատասխան հնարավորություններ լինեն։ Հնդիկ ուսանողները հետաքրքրված են հենց Հայաստանում կրթություն ստանալու հարցում»,- ընդգծել է ԱԺ փոխնախագահը: