ԳլխավորԼուր

Երևանում 20-ամյա եղբայրը փորձել է խեղդել 14 տարեկան քրոջը

Երևանում արտառոց դեպք է տեղի ունեցել` 20-ամյա եղբայրը փորձել է խեղդել 14 տարեկան քրոջը։ Sputnik Արմենիային ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնեցին, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի պոլիկլինիկայից երեկ` ժամը 16։55-ին ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել 2007-ին ծնված մի աղջիկ։

Պարզվել է` հունիսի 7-ին աղջկա 20-ամյա եղբայրը գոտիով փորձել է խեղդել քրոջը։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Comment here