Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանի քույրը՝ Մոնիկա Մխիթարյանը, ամուսնացել է ֆրանսիական Elsan ընկերության գործադիր տնօրեն ու նախագահ Թիերի Շիշի հետ։
Ֆուտբոլային գործակալ Ռաֆայելա Պիմենտան ինստագրամյան էջի «սթորի» բաժնում լուսանկար է հրապարակել, որտեղ Մոնիկա Մխիթարյանն ու նրա ամուսինն է՝ Թիերի Շիշը։ Լուսանկարին կից Պիմենտան գրառում է կատարել. «Շնորհավորում եմ՝ գեղեցիկ հարսնացու և բախտավոր փեսա»։
Զույգի պսակադրությունը տեղի է ունեցել Վենետիկի Սուրբ Ղազար կղզում:
Հայ ֆուտբոլիստի քույրը 37 տարեկան է, իսկ նրա ամուսինը` 53։