ԳլխավորԼուր

Ամերիկահայ միլիոնատեր Դեն Բիլզերյանն ամուսնացել է

Դեն Բիլզերյան

Ամերիկահայ միլիոնատեր Դեն Բիլզերյանն ամուսնացել է։ Տեղեկությունը հայտնել է ինքն իր ինստագրամյան էջում և լուսանկար հրապարակել։

Լուսանկարում Դենը և հարսնացուն թևանցուկ քայլում են։ Հարսնացուի ձեռքին ծաղիկներ կան, իսկ Դենը տոնական կոստյումով է։

«Ես վերջապես դա արեցի»,–լուսանկարին կից գրել է Դենը։

Հետևորդներից շատերը մեկնաբանություններում, սակայն, գրում են, որ սա Դենի հերթական կատակն է։

Նշենք, որ «Պոկերի արքան» վերջին անգամ Հայաստան է եկել այս տարվա հուլիսի 6–ին։ Նա այցելել էր Երևանի կենտրոնում՝ Ամիրյան փողոցում գտնվող իր բրենդային խանութ, որտեղ հանդիպել էր երկրպագուներին և ներկայացրել իր «Դրվածք» գիրքը: