ԳլխավորԼուր

Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Տիկնիզյանն ամուսնացել է

Նաիր Տիկնիզյան, Յանա Ռոմաշկինա

Հայաստանի հավաքականի և Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Տիկնիզյանն ամուսնացել է։ Սիրելիի հետ լուսանկարը նա հրապարակել է «Ինստագրամի» իր էջում։

Ըստ նկարին կից գրառման` արարողությունը տեղի է ունեցել հոկտեմբերի 24-ին։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Նաիր Տիկնիզյանն ամուսնության առաջարկ է արել ռուսական «Матч ТВ» հեռուստաալիքի հաղորդավարուհի Յանա Ռոմաշկինային։