ԳլխավորԼուրՄարս VS Վեներա

Պետք չէ ԶԱԳՍ գնալ, «ինքը» կգա ձեր ցանկացած տեղը

Ամուսնության պաշտոնապես գրանցումը հանդիսավոր արարողությունների ժամանակ կհեշտացվի, համապատասխան որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության նիստում։

Չզեկուցվող նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ մեծ պահանջարկ կա ամուսնության պետական գրանցումը կատարելու ոչ թե ՔԿԱԳ-ների (ԶԱԳՍ) տարածքում, այլ հանդիսավոր յուրօրինակ պայմաններում։

Ըստ գործող կարգի՝ ամուսնության հանդիսավոր արարողության կազմակերպման պետական վճարումը ՔԿԱԳ տարածքում 20 000 դրամ է, իսկ դրա սահմաններից դուրս՝ 40 000 դրամ։

Ուստի, ՔԿԱԳ-ը պայմանագրային հիմունքներով կհամագործակցի այլ մարմինների հետ՝ վերջիններիս տարածքում (բնության գրկում, տեսարժան վայրերի մոտ) հանդիսավոր արարողությունը կազմակերպելու նպատակով։ Սակայն այս դեպքում նույնպես քաղաքացիները 40 000 դրամ պետք է վճարեն։