ԳլխավորԼուր

Արման Թաթոյանը շնորհավորել է Ռադիոյի օրվա առիթով

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը շնորհավորել է Ռադիոյի օրվա առիթով

Ռադիոյի սիրելի´ աշխատակիցներ,
սրտանց շնորհավորում եմ բոլորիդ Ռադիոյի օրվա առիթով:

Տեղեկատվական միջոցների արագ փոփոխման այս ժամանակաշրջանում ռադիոն եղել ու շարունակում է մնալ հանրության իրազեկման կարևոր ու մատչելի միջոցներից մեկը։

Ձեր աշխատանքը կարևոր է նշանակություն ունի պետական մարմինների նկատմամբ վերահսկողության առումով, քանի որ հաճախ քննադատական միտքը կողմնորոշիչ նշանակություն է ունենում որոշումների կայացման գործընթացում։

Շարունակեք ձայնի ուժով ու պրոֆեսիոնալիզմով իրազեկել, կրթել ու բոլորիս պահել իրադարձությունների կենտրոնում։

Ռադիոյի օրվա առթիվ ձեզ մաղթում եմ անխափան եթեր:

Comment here