Սերբիայի Զլատիբոր քաղաքում ընթացող Մ15 տարեկանների դպրոցականների համաշխարհային Գիմնազիադայում հայ ազատ ոճայինները նվաճել են երեք մեդալ, հայտնում են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։
Ոսկե մեդալ է նվաճել Արթուր Մկրտչյանը (75 կգ)։
Բրոնզե մեդալներ են նվաճել 38 կգ Խաչատուր Գրիգորյանն ու 41 կգ Արտավազդ Խոսրովյանը։
Մինչև 15 տարեկանների դպրոցականների համաշխարհային Գիմնազիադան անցկացվում է ապրիլի 4-14-ը։