ԳլխավորԼուր

Զինվորի տանը պուրակ- սրճարան է բացվել

Զինվորի տանը պուրակ- սրճարան է բացվել

«Զինվորի տուն» վերականգնվող կենտրոնում պուրակ-սրճարան է բացվել, որտեղ աշխատելու են նաև զինհաշմանդամություն ունեցող անձինք:

Պուրակը կրում է լուսահոգի Մարիոն Դադիկյանի անունը: Մարիոն և Ժան Դադիկյանները Զինվորի տան բարեկամներն ու նվիրատուներն են:

«Սրճարանի աշխատանքից ստացված ողջ շահույթն ուղղվելու է հայրենիքի պաշտպանների խնդիրների լուծմանը: Ամուսինները ողջ կյանքը բարեգործությանն են նվիրել: Այս բարեգործությամբ էլ նպաստելու են զինվորական հաշմանդամների տարբեր խնդիրների լուծմանը»,– հայտնում են վերականգնողական կենտրոնից:

Նորաբաց սրճարանում կաշխատեն նաև Զինվորի տան շահառուներ՝ զինվորական հաշմանդամություն ունեցող անձինք:

Զինվորի տունը ստեղծվել է «Աջակցություն վիրավոր զինվորներին և զինվորական հաշմանդամներին» բարեգործական ՀԿ-ի հիման վրա, որը 2014 թվականից գործել է որպես նախաձեռնություն: Հասարակական կազմակերպությունը Երևանի պետական բժշկական համալսարանի և ՊՆ–ի հետ համատեղ 2018 թվականին ստեղծել է «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնը: