Արցախյան պատերազմ-2020ԳլխավորԼուր

Ադրբեջանն այսօր ունեցել է 540 սպանված, ավելի քան 700 վիրավոր

զինվոր, բանակ, արցախյան պատերազմ

Հոկտեմբերի 2-ին, ժամը 21:00-ի դրությամբ` հայկական կողմն արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում ոչնչացրել է Ադրբեջանի 540 զինվորականի: Այս մասին հոկտեմբերի 2-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Հակառակորդը 21:00-ի ամփոփված տվյալների համաձայն` այսօր ունեցել է 540 սպանված, ավելի քան 700 վիրավոր: Հակառակորդն ունեցել է նաև 45 միավոր զրահատեխնիկայի, 6 ինքնաթիռի, որոնցից մեծ մասն օդում չեն խոցվել, 3 ուղղաթիռի և 6 ԱԹՍ-ի կորուստ»,- ասաց Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան լայնածավալ հարձակում է սկսել Արցախի Հանրապետության վրա։

Սեպտեմբերի 29-ին թշնամին հրետակոծել է նաեւ ՀՀ Վարդենիսի շրջանը։

Ադրբեջանին աջակցում է Թուրքիան, որի տարածքով հակամարտության շրջան են հասցվել նաեւ վարձկաններ Սիրիայից ու Լիբիայից։

Comment here