ԳլխավորԼուր

Ավարտական վկայականներ՝ ՀԱԱՀ-ի վարժարանի շրջանավարտներին

Հուլիսի 9-ին ՀԱԱՀ-ի Հանրակրթական ծրագրերի ուսուցման վարժարանի ինը տասնյակ շրջանավարտներ տնօրեն Արաքս Հակոբյանից եւ փոխտնօրեն Ալինա Խաչատրյանից հանդիսավոր պայմաններում ստացան իրենց ավարտական վկայականները, տեղեկացնում են բուհից ու հավելում, որ շրջանավարտների կեսից ավելին ուսումը շարունակելու համար արդեն  դիմել են Ագրարային համալսարանի տարբեր ֆակուլտետներ:

Ողջունելով հասուն կյանք ոտք դնող վարժարանականներին, տիկին Հակոբյանը, հաջողության ավանդական մաղթանքների հետ մեկ կարեւոր ուղերձ ուներ. «Այս պահին պետք է արձանագրենք, որ ձեզ հետ միասին մենք ոտք ենք դրել մի դարաշրջան, երբ պետք է կարողանանք համազգային պարտությունն ու մարտահրավերը հիմք դարձնել վաղվա համազգային հաղթանակի համար. սա է մեր ժամանակների հրամայականն ու ձեր սերնդի հիմնական գործը»:

Տասներկուերորդ դասարանների տղաների մի մասն արդեն համալրել է Ազգային բանակի շարքերը, շատերն էլ օրեր անց կհամալրեն: Շատերն անցել են միասնական քննությունները եւ կստանան իրենց նախընտրած բուհական կրթությունը, ոմանք նախատեսել են միանալ, հիմնականում՝ Ագրարային համալսարանի հեռակա համակարգին։

Comment here