Արցախյան պատերազմ-2020ԳլխավորԼուր

Թշնամին կրակ է բացել Մարտունի և Շուշի քաղաքների ուղղությամբ

Նոյեմբերի 2-ի լույս 3-ի գիշերն ընդհանուր առմամբ խաղաղ բնակավայրերում պահպանվել է հարաբերական հանգիստը, տեղեկացնում են Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։

«Սակայն լուսադեմին թշնամին վերսկսել է գործողությունները և «Սմերչ» կայանքից կրակ բացել Մարտունի և Շուշի քաղաքների ուղղությամբ։

Տուժածներ չկան։ Մյուս բնակավայրերում իրավիճակը համեմատաբար հանգիստ է»,-նշված է գրառման մեջ։

Comment here