ԳլխավորԼուրԽճանկար

Amazon-ը ամբողջությամբ կվճարի իր շուրջ 750 հազար աշխատակիցների ուսման վարձը

Ամերիկյան Amazon ընկերությունը հայտարարել է, որ պատրաստ է վճարել իր շուրջ 750 հազար աշխատակիցների ուսման վճարը, որոնք սովորում են քոլեջներում և համալսարաններում՝ բակալավրի աստիճան ստանալու համար: Ընդ որում` ընկերությունը վճարելու է ոչ միայն չորս տարվա ուսման վարձը, այլև դասագրքերի, տրանսպորտի և այլ հավելյալ ծախսերը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ընկերությունը մտադիր է այս ծրագրի համար մինչև 2025 թվականը ծախսել 1.2 մլրդ ԱՄՆ դոլար:

Ծրագրից կօգտվեն այն աշխատակիցները, ովքեր 90 օր կաշխատեն ընկերությունում: Ընդ որում, եթե ուսման ընթացքում կամ դրանից հետո նրանք հեռանան աշխատանքից, ստիպված չեն լինելու վերադարձնել ուսման վճարը:

Amazon-ի այն աշխատակիցները, ովքեր աշխատում են շաբաթական 20 ժամ, իրավունք կունենան ստանալ ուսման վարձի 50 տոկոսի չափով փոխհատուցում:

Comment here