ԳլխավորԼուր

«Ոչ մեկը չի ծախվել, ոչ մեկին չեն առել». Արայիկ Հարությունյան (տեսանյութ)

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Facebook-ի իր էջի ուղիղ եթերում անդրադարձել է սպասվող կադրային նշանակումներին եւ կառուցվածքային փոփոխություններին։

Նա մասնավորապես նշել է.

«Մեր քաղաքական ամենամեծ ձեռքբերումը «Միասնական Հայրենիք» կուսակցության եւ նրա ղեկավար Սամվել Բաբայանի հետ համաձայնությունն է, որը հուշագրի տեսքով (մայիսի 26-ին-խմբ.) արդեն ներկայացրել ենք: Բավական լուրջ հաջողություններ ենք արձանագրել հետագա համագործակցության առումով Մասիս Մայիլյանի հետ:

…Կան քննադատություններ: Ես ուզում եմ կոչ անել մեր մնացած քաղաքական գործիչներին՝ մի վիրավորեք մեր պետականաշինության գործում դեր ունեցած մեր հայրենիքի զավակներին: Մի փորձեք ազգի ապագայի հանդեպ ստանձնած պարտավորության արդյունքում ձեռք բերված համաձայնությունը պիտակավորել: Ոչ մեկը չի ծախվել, ոչ մեկին չեն առել, այլ այդ բառերն օգտագործողներն են ծախվողները»:

Մանրամասները՝ տեսանյութում։

Comment here