ԳլխավորԼուր

Նոր մեքենաներ՝ հ.47 ու հ.24 երթուղիներում

Հունիսի 1-ից կոմպակտ դասի նոր ավտոբուսներով վերսկսում են աշխատանքները Երևանի  47 և 24 համարի երթուղիները։ Ի դեպ, 47 երթուղու ուղեգիծը երկարացվել է Ա.Բաբաջանյան փողոցից մինչև Եռաբլուր, տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։

Հիշեցնենք, որ կոմպակտ դասի նոր ավտոբուսներով արդեն իսկ շահագործվում են Երևանի 4 երթուղիներ (հ.հ.26, 38, 99, 74)։

Երթուղիների սպասարկումը կիրականացվի 12 և 7 միավոր շարժակազմով, ժամը 7:30-ից մինչև 23:00-ն՝ հետևյալ ուղեգծերով.

հ.47 երթուղի՝

ՆՈՒԲԱՐԱՇԵՆ — ՀԱԹ -ԵՌԱԲԼՈՒՐ

Նուբարաշեն (սկզբնականգառ) — Նուբարաշենի 11-րդ, 9-րդ, 6 -րդ փողոցներ — Նուբարաշենի խճուղի — Խաղաղ Դոնի — Տիտոգրադյան — Այվազովսկու — Էրեբունու — Մուրացանի – Ռոստովյան փ-ներ — Արցախի — Տիգրան Մեծի պ-ներ -Քրիստափորի փ. — Արշակունյաց — Բագրատունյաց պողոտաներ — Սեբաստիայի — Րաֆֆու — Զոր. Անդրանիկի — Ա.Բաբաջանյան – Շահումյան 4-րդ փողոցներ. — Եռաբլուր (վերջնականգառ)

հ.24 երթուղի՝

ՆՈՐԱԳՅՈՒՂ – ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ՔՈԼԵՋ

Նորագյուղ (սկզբնականգառ) — Էջմիածնի հին խճ. — Ծով.Իսակովի պ. — «Հաղթանակ» կամուրջ — Մաշտոցի — Մարշալ Բաղրամյան պողոտաներ — Կասյան փ. — Կոմիտասի պողոտա- Շիրվանզադեի — Մամիկոնյանց – Գրիբոյեդովի — Արղության — Մալխասյանց փողոցներ – Երևանի պետական հումանիտար քոլեջ (վերջնականգառ):

Պետք է վճարել նստելիս։ Մետաղադրամ ընդունող սարքը «վերցնում է» միայն 100 դրամանոցներ։ Եթե չունեք 100 դրամանոց, վարորդը սկզբնական շրջանում կարող է մանրել, բայց խիստ ցանկալի է ունենալ 100-դրամանոցը։ Շուտով կունենանք նաև էլեկտրոնային վճարման համակարգ:

Ավտոբուսի սրահը տեսահսկվում է՝ ուղևորների և ընդհանրապես, երթևեկության անվտանգության նկատառումներից ելնելով։

Վարորդները հատուկ համազգեստով են, հատուկ հրահանգավորված են երթևեկության ընթացքում չծխելու և հեռախոսով չխոսելու պահանջի մասին։

Comment here