ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերի ընթացքում ներկայացրեց տնտեսական գործունեության այն տեսակների ցանկը, որոնք ամբողջությամբ թույլատրված կլինեն ապրիլի 13-ից։
«Ամբողջությամբ թույլատրված կլինեն գյուղատնտեսություն, անտառային տնտեսություն, ձկնորսություն, ձկնաբուծություն, հանքարդյունաբերություն և բացահանքերի շահագործում, էլեկտրականություն, գազ, գոլորշի և լավորակ օդ ոլորտի գործունեությունը, ջրամատակարարում, թափոնների կառավարում և վերամշակում, կոյուղի, փոխադրումներ և պահեստային տնտեսություն, ֆինանսական և ապահովագրական գործունեություն, պետական կառավարման պաշտպանություն և պարտադիր սոցիալական ապահովության ոլորտը, առողջապահության և բնակչության սոցիալական սպասարկման ոլորտը և օտարերկրյա կազմակերպությունների գործունեությունը։ Նաև որոշում ենք կայացրել, որ ապրիլի 13-ից ամբողջությամբ կթույլատրենք բացօթյա շինարարական գործունեությունը, ծխախոտային արտադրատեսակների արտադրությունը»,- ասաց Փաշինյանը։
ՀՀ վարչապետը նշեց, որ ապրիլի 20-ից հետո ընկած ժամանակահատվածում կբացվեն նաև հագուստի արտադրությունը, տեքստիլ ոլորտը, կթույլատրվի տնտեսական խանութների գործունեությունը, աշխատելու հնարավորություն կտրվի նաև գիտական հետազոտությունների ու մշակման ոլորտին։
Comment here
You must be logged in to post a comment.